Գիտական աստղադիտակները Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկում վառ երկնագույն օբյեկտներ են գտել։ Այս մասին հայտնել են ՆԱՍԱ–ի մասնագետները, փոխանցում է Informing–ը։
Ինչպես հայտնի է, դրանք տեղանքի մակերեսից տարբերվում են ձեւով եւ գույնով։ Հաղորդվում է, որ դրանք արհեստական ծագում ունեն։
Այդ օբյեկտների ստվերից հասկանալի է դառնում, որ դրանք բրգաձեւ են։ Օբյեկտները կապույտ գույնի են, ինչի շնորհիվ տարբերվում են Մերկուրիի բաց դարչնագույն բնապատկերից։
Հիշեցնենք, որ ուֆոլոգները Մերկուրիի Կալորիս ավազանի հարավային հատվածում նման օբյեկտներ էին գտել դեռ 3 տարի առաջ։











