ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին խորհուրդ է տվել չխեղաթյուրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերը։
«Զրուցել եմ Գալուստ Սահակյանի հետ, ես խորհուրդ կտամ լրագրողներին , նաեւ խնդրում եմ, որ մկրատով մեկ չկտրտի եւ խուզի նրա խոսքերը, որովհետեւ ցանկացած պատրաստված ելույթից, ինչքան էլ քաղաքական գործիչը պատրաստված լինի, լրագրողը կարող է ստանալ լրիվ այլ պատկեր, եթե այդ ելույթի հետ սկսի մկրատով գործողությւոններ կատարել։ Ավելի լավ է՝ դուք ավելի ուշադիր եղեք եւ Գալուստ Գրիգորիչը նորից կգա լրագրողների գիրկը»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին լրագրողները փորձել էին մի քանի հարցերի շուրջ լսել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքը, սակայն նա հրաժարվել էր՝ նշելով, որ լրագրողները խեղաթյուրում են իր ասածները:











