Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Քաղաքապետը ծաղիկ է դրել անմար կրակի մոտ։

Երեկ Երեւան ժամանած քաղաքապետը այցելել է նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Էքսկուրսիայի վերջում Իդալգոն գրառում է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Պատմության ճշմարտությունը, հիշողությունը ձեւավորում է մարդկության ապագան։

Հարգանքներով՝ Անն Իդալգո»։

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատվավոր հյուրին նվիրեց շնորհակալագիր՝ անցյալ տարի Փարիզում կայացած՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման համար։

Վերջում Իդալգոն եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում։