Երեւանի Նոր Արեշում ապրող 49-ամյա Մուրադ Տեր-Ավետիսյանը եւ Աէրացիա թաղամասում ապրող Հայկ Վարդանյանը սեպտեմբերի 27-ին ոստիկանություն են բերման ենթարկվել թմրանյութ պահելու օգտագործելու ու իրացնելու կասկածանքով: Այս ամսին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքէջից:

Մուրադ Տեր-Ավետիսյանը Իսակովի պողոտայինց բերման է ենթարկվել Մալաթիայի բաժին թմրամիջոց պահելու կասկածանքով: Նա նախկինում դատապարտված է: Խուզարկվել է ընթերականների ներկայությամբ եւ նրա մոտից հայտնաբերվել են պոիէթիլենային տորակներով փաթեթավորած սուբուտեքսի նմանվող դեղահաբեր:

Ապօրինի թմրանյութ պահելու օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել Աէրացիա թաղամասից 47-ամյա Հայկ Վարդանյանը: Նրա մոտից հայտնաբերվել է սուբուտեքսի նմանվող դեղահաբեր, մարիխուանային նմանվող զանգված: Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության: