Ազատության հրապարակում ազգագրական պարերով տոնեցին Երեւանի 2798-րդ հոբելյանը։ Ոգեւորված երիտասարդներն իրենց պարով վարակեցին հավաքվածներին եւ, ինչպես ասում են, իսկական շուրջպար բռնեցին ազգային երաժշտության ներքո։ Պարում էին բոլորը՝ թե մեծերը, թե փոքրերը։
Տոնական միջոցառումների շարքը շարունակվեց Կոնսերվատորիայի բակում, որտեղ գլխավոր թեման դասական երաժշտությունն էր։
Հին ու նոր դասական ստեղծագործությունները վայելելու էին եկել ոչ միայն մեծահասակները, այլեւ փոքրիկները։
Ելույթ ունեցան պրոֆեսիոնալ երաժիշտներն ու երիտասարդ ուսանողները։












