Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» կոչվող կառույց-հուշարձանի վրա այսօր՝ հոկտեմբերի 9-ին, 1716-րդ խաչը տեղադրվեց: 1716-րդ խաչի «քավորը»՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն էր, ներկաները խաչը հուշարձանին ամրացնելուց առաջ համբուրեցին այն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 1716-րդ խաչը կփոխանցեց 1716-րդ խաչի խաչքավոր ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանին:
Ալիկ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խաչի «քավոր» լինելը պատասխանատու գործ է համարում իր համար:
«Ես չեմ ուզում, որ խաչի տեղադրումն ինձ համար ինչ-որ նշանակություն ունենա, ես ուզում եմ, որ բոլորիս համար նշանակություն ունենա: Խաչի իմաստն այն է, որ բոլորս միասնական լինենք, իմաստն այն է, որ քո երկրում, քո ժողովրդի հետ լինես: Մենք դատապարատված ենք նրան, որ իրար սիրենք, իրար աջակցենք»,- ասաց նա:
Նշենք, որ Աղվան Հովսեփյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցում էին ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Հակոբ Հակոբյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:
Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ:
















