Սլավոնական համալսարանի մոտ Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ 34-ամյա Վահագն Ամոյանի կողմից պատանդառված ուսանողուհին ոստիկանությունում դեպքից մանրամասներ է պատմել:
«Բռնեց մազերիցս եւ ինձ քաշելով սեղմեց պատին: Այդ ժամանակ նկատեցի, որ նրա ձեռքին դանակ կա: Ընկերուհիներս սկսեցին օգնություն կանչել, մեր շուրջը մարդիկ հավաքվեցին եւ սկսեցին բանակցել նրա հետ, բայց նա ինձ բաց չէր թողնում: Այդ ամբողջ ընթացքում ինձ սպառնում էր եւ ես տեսա, թե ինչպես էր դանակն ինձ մոտեցնում»,- ոստիկանությունում պատմել է պատանդառված աղջիկը:
34-ամյա Վահագն Ամոյանը կալանավորվել է:
Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով՝ (Ազատությունից ապօրինի զրկելը), ստեղծվել է քննչական խումբ։











