Ջահանգիր Քոչոյանը բերման է ենթարկվել ոստիկանություն՝ գողություն կատարելու նպատակով ուրիշին մարմնական վնասվածք հասցնելու համար:
Նա Արարատի մարզի Նորամարգ գյուղի խանութներից մեկն է մտել եւ ծխախոտ ու խմիչք ուզել: Գումար հափշտակելու դիտավորությամբ օղու շշով հարվածել է վաճառողուհու գլխին, սակայն, փողը գողանալ չի հաջողվել: Հանցագործը վաճառողուհու բղավորներից վախեցած փախել է:
Ջհանգիր Քոչոյանը ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել եւ պատմել. «Խաղացել եմ ու ամբողջ գումարը կրվել: Երբ տեսա, որ փողերը կրվել եմ տան փողերն էր, չգիտեի ինչ ասեի հորս, որոշեցի մի խանութ մտնել ու գումար վեկալել»:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է:











