Ոստիկանության կառավարման կենտրոն սեպտեմբերի 26-ին ավազակային հարձակման մասին ահազանգ է ստացել: Ահազանգողը ոստիկաններին հայտնել է, որ սեպտեմբերի 25-ին, երեկոյան ժամը 22.30-ի սահմաններում, Երեւանի Մոսկովյան փողոցում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, մի քանի խոսք փոխանակելուց հետո քայլում են, հատել են փողոցը, որից հետո դանակի սպառնալիքով հափշտակում բջջային հեռախոսները:

Պարզվել է, որ տուժողը նրանց հետ ծանոթացել է բջջային հեռախոսների վերանորոգման կետերից մեկում:

«Իրենց հետ պայմանավորվել էին, որ Պուշկինի դպրոցի դիմաց հանդիպենք, հեռախոսներիցս մեկը վաճառեմ: Իրենցից մեկը, որ Արթուր էր ներկայացել, դանակը հանեց պահեց կողքս ու ասեց՝ էդ երկու հեռախոսները պետք է տաս: Ես վախեցա, հեռախոսները տվեցի, ինքը քարտը հանեց, տվեց ինձ ու 2 հեռախոսները վերցնելով փախան»,-պատմել է տուժողը:

Դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերել են կասկածյալներին՝ Արթուր Մ.-ին եւ Սամվել Պ.-ին:

Նրանք պատմել են, որ իբր այդ երկու հեռախոսները գրավ էր դրված եւ տուժողը փորձել է մոլորեցնել իրենց: Բջջային հեռախոսը մատչելի գնով վաճառելու պատրվակով, հաճախորդների փողով գրավատնից ցանկացել էր հետ վերցնել հեռախոսն ու անհետանալ, իրենք էլ պատժել էին, բայց առանց դանակի:

«Դանակ չենք քաշել, ինքն ա հեռախոսները տվել ինձ, ես քարտերը հանել եմ տվել իրան, ասել եմ՝ ընգերդ կգա, հեռախոսները կտամ իրան: Տեսնեմ խի՞ ա ուզեցել իմ գլխին սենց բան անի: Ուր ա հեռախոսը, եկել եմ՝ չկա»,-պատմել է նրանցից մեկը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: