Երեւանում տղամարդը երկու ամիս առաջ մտել է փոտային բաժանմունք ու քաղաքացիներին պատկանող փաթեթներ գողացել: Տղամարդու գործողությունները ֆիքսել է տեսախցիկը եւ նրան ամիսներ անց հայտնաբերել են:

Ոստիկանությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ խոսքը Սասունցի Դավիթ փողոցում գտնվող փոստային բաժանմունքներից մեկի մասին է: Տղամարդը, որը գողության կասկածանքով բերման է ենթարկվել, բնակվում է Արցախի պողոտայում:

Ոստիկանությունը նրան կասկածում է նաեւ հուլիսի 28-ին ավտոմեքենայից ձայնարկիչ եւ բարձրախոս գողանալու մեջ: