Խաղացողները կարող են 750 դոլարով գնել Քրիս Ռոբերթսի Star Citizen խաղում RSI Polaris տիեզերանավով խաղալու իրավունքը. նման կերպ հանգանակված գումարը կծախսվի խաղն ավարտելու համար:
Այն բանից հետո, երբ նախնական պատվերի շրջանակներում խաղացողներին հնարավորություն տրվեց ձեռք բերել այս տիեզերանավը 625 դոլարով, ընդամենը մեկ երեկոյի ընթացքում ծրագրավորողները կարողացան 1,4 մլն դոլար հավաքել, իսկ խաղի համար ընդհանուր հանգանակությունների թիվը կազմեց 130 մլն դոլար:
Cloud Imperium Games ընկերությունը ներկայացրել է Star Citizen հավակնոտ տիեզերական սիմուլյատորի թրեյլերը՝ առաջարկելով խաղացողներին գումար հանգանակել՝ խաղն ավարտելու համար:
Հիշեցնենք, որ Star Citizen դեռ չունի թողարկման ամսաթիվ:











