Ամերիկյան տիեզերական գործակալությունը՝ NASA, Մարսի նոր լուսանկարներ է հրապարակել: Դրանցում մոլորակի տարբեր բնապատկերներ են՝ հրաբուխներ, բլուրներ, սառցե գագաթներ, լաբիրինթոսներ:

NASA-ի Mars Reconnaissance Orbiter սարքը Մարսի մասին Երկիր տվյալներ է ուղարկում 2005 թվականից, երբ առաջին անգամ այդ մոլորակ ուղեւորվեց՝ ջուր որոնելու:

Գիտնականները վստահ են, որ նոր լուսանկարները կարեւոր են Մարսի մասին ավելին իմանալու առումով: Հետագայում դրանք հնարավոր կլինի օգտագործել՝ հետազոտական սարքերի եւ տիեզերանավերի վայրէջքի համար կատարյալ վայր ընտրելու նպատակով: