Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների ամերիկացի գնորդները հատուկ հրակայուն տուփեր են ստանում՝ հեռախոսը արտադրողին վերադարձնելու համար: Այս մասին գրում է Engadget-ը: Հոկտեմբերի 11-ին ընկերությունը վերջնականապես դադարեցրեց Note 7 սմարթֆոնների արտադրությունն ու վաճառքը՝ գրանցված այրման դեպքերի պատճառով:
Ընկերությունը տուփեր ուղարկում է այն գնորդներին, որոնք համաձայնել են սարքը վերադարձնել UPS առաքման ծառայության միջոցով: Տուփերի վրա հատուկ գրություն կա այն մասին, որ դրանք նախատեսված են վնասված լիթիում-իոնային մարտկոցների համար, իսկ դրանց պարունակությունը չի կարելի տեղափոխել ինքնաթիռով:
Հոկտեմբերի 11-ին Samsung-ը դադարեցրել է Galaxy Note 7 հեռախոսների արտադրությունը այրման մասսայական դեպքերի գրանցումից հետո: The Wall Street Journal–ի հաշվարկների համաձայն Samsung-ը $2,8 մլրդ կծախսի սարքերի վերադարձի վրա:











