Պետրոս Առաջինի կնոջ վզնոցն ու կապույտ ադամանդը վաճառքի կհանեն Sotheby's աճուրդում։

Թանկարժեք քարը կշռում է ավելի քան 8 կարատ։ Այդ քարի համար մատանի են պատրաստել Cartier ընկերության ոսկերիչները։ Ադամանդը կոչվում է «Երկնագույն երկինք»։ Թանկարժեք քարի համար ակնկալվում է 15-25 մլն դոլար ստանալ։

Սակարկությունների հիմնական լոտը երկու ռուս կայսրուհիների զարդերն են լինելու։ Դրանցից մեկը Եկատերինա Առաջինի վզնոցն է։ Ենթադրաբար այն Պետրոս Մեծի կնոջն է նվիրել Օսմանյան սուլթան Ահմեդ 3-րդը 1711–ին Պրուտի խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակ։