Երեւանի Նոր Նորքի 2–րդ զանգվածում, քաղաքապետարանի հարեւանությամբ հոկտեմբերի 9–ին գողության դեպք է արձանագրվել։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքէջից։

31–ամյա երիտասարդը հարձակվել է անցորդ կնոջ վրա եւ հափշտակել նրա վզնոցն եւ խաչը։ Տղամարդը դիմել է փախուստի, իսկ կողոպտված կինն ու ընկերուհին վազել են նրա հետեւից՝ բռնելու ակնկալիքով։ Դա նկատելով օգնության են հասել ոստիկանները եւ բերման ենթարկել կասկածյալին, ապա ձերբակալել։ Նա նախկինում դատապարտված է եղել եւ ազատության մեջ է հայտնվել մի քանի օր առաջ։