Այս տարվա սեպտեմբերին մի քաղաքացի դիմել էր ոստիկանության Էրեբունու բաժին եւ հայտնել, որ գումարը մաս-մաս վճարելու պայմանով իրենից ամիսներ առաջ գնել են ավելի քան 13 հազար դոլար արժողությամբ իր BMW մակնիշի ավտոմեքենան, բայց գնորդը սահմանված ժամկետում չի վճարել:

Մայիսին էլ Էրեբունու բաժին էր դիմել մեկ այլ քաղաքացի եւ տվել նույնաբովանդակ հաղորդում: Այս դեպքում՝ եւս տուժողին պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նախաքննությամբ պարզվել էր, որ երկու դեպքում էլ մեքենաները ձեռք բերելու պայմանավորվածությունը ձեռք է բերել Էրեբունու բնակիչ Խաչատուր Բ.-ն: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հոկտեմբերի 11-ի երեկոյան ոստիկանները Նոր նորքի 2-րդ զանգվածում հայտնաբերել են 28-ամյա Խաչատուր Բ.-ին եւ բերման ենթարկել բաժին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: