Google թողարկել է Sprayscape հավելվածը, որը կարողանում է 360-աստիճան կոլաժներ նկարահանել: Այս մասին տեղեկացնում է ընկերության բլոգը:

Sprayscape թույլ է տալիս վիրտուալ գնդի վրա մի քանի նկարներ նկարել, որոնք հետո ավտոմատ կերպով դառնում են մեկ  360-աստիճանով նկարահանված պատկեր: Նկարահանման ժամանակ հաշվի է առնվում սմարթֆոնի դիրքը, որը ֆիքսվում է հիրոսկոպի միջոցով: Հավելվածով ստացված նկարը հղման տեսքով կարելի է ուղարկել այլ օգտատերերի:

Ծառայությունը ստեղծված է Android Experiments նախագծի շրջանակներում, որն իր մեջ ներառում է ինչպես Google-ի սեփական, այնպես էլ այլ ծրագրավորողների կողմից ստեղծված հավելվածներ: Sprayscape-ն արդեն հասանելի է Google Play-ում, բացի դրանից արդեն հասանելի է ծառայության source code-ը GitHub հարթակում: Sprayscape ստեղծվել է Unity-ով, որն իրենից ներկայացնում է երկչափ եւ եռաչափ հավելվածներ եւ խաղեր ստեղծելու գործիք: