Կառավարության նոր ծրագրի ընդունմամբ Հարկային օրենսգրքում կարող են փոփոխություններ կատարվել։ Այս մասին հոկտեմբերի 13-ին՝ Կառավարության նիստից հետո, ասել է տնտեսական զարգացմա եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը։
«Նախարարների նոր կաբինետը կքննարկի բիզնեսի արձագանքը, որպեսզի հասկանա, թե օրենսգրքի դրույթները վերանայման կարիք ունեն, թե ոչ։ Այն ուժի մեջ է մտնում 2018-ին, իսկ նշանակում է, որ նախքան այդ հնարավոր կլինի մի քանի փոփոխություն կատարել, եթե դրանք կօգնեն բիզնես միջավայրին»,– ասել է Տարասյանը։
Այդուհանդերձ, ՀՕ–ում արդեն մի քանի դրական միջոցներ են առաջարկել՝ նվազեցնել միջին եկամտահարկը, ֆիզիկական անձանց դիվիդենտների հարկումը եւ շահութահարկից ազատումը։











