Երեւանի Արշակունյաց փողոցում սեպտեմբերի 6-ին վրաերթի է ենթարկվել եւ մահացել անձը չպարզված մի տղամարդ:
Ոստիկանությունը ներկայացրել է նրա արտաքին նկարագիրը. Հասակը մոտ 165 սմ, միջին կազմվածքով, սեւահեր, հագին եղել է շագանակագույն սվիտեր, սեւ ջինսե տաբատ, շագանակագույն կոշիկներ:
«Նրա վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել (010) 42 02 02, (011) 44 32 60, (011) 44 20 90 հեռախոսահամարներով:











