Արտակարգ դեպք է գրանցվել Գյումրի քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը քաղաքի Ալեք Մանուկյանի փողոցում կրակոցներ են հնչել:
Ժամը 14.50-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում իրար են բախվել երկու մեքենաներ, որին հետեւել է փոխհրաձգությունը: Փողոցը երկու կողմից փակ է:


















