Գյումրիում մեքենաների բախումի հետեւանքով առաջացած վիճաբանությունը տեղի է ունեցել «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջեւ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուի ծառայությունից: Նախնական տվյալներով՝ վիճաբանությունը վերածվել է խմբակային խուլիգանության, որի որոշ մասնակիցների մոտ եղել է նաեւ զենք:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Սահակ Մկրտչյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակի 4 հատ չկրակված փամփուշտ։ Միջադեպի մասնակիցներից մեկը, դիմելով փախուստի, հարեւանությամբ գործող մանկապարտեզի բակ է նետել ՏՏ տեսակի ատրճանակ։
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը հայտնել էր, որԳյումրիի Ալեք Մանուկյանի փողոցում կրակոցներ են հնչել:
Ժամը 14.50-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում իրար են բախվել երկու մեքենաներ, որին հետեւել է փոխհրաձգությունը: Փողոցը երկու կողմից փակ է:


















