Թանկարժեք ավտոմեքենաներից ավտոմասեր գողացողները հայտնաբերվել են:  Ոստիկանության ծառայողները Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում նկատել են երիտասարդի, որը գողություն է կատարել ավտոմեքենայի վրայից: Ոստիկանները հետեւել են նրան եւ բերման ենթարկել 20-ամյա Ժորա Սարգսյանին:

«Մեքենաների վրայից մասեր ենք գողացել՝ հիմնականում ֆառեր»,-ոստիկանությունում խոստովանել է նա:

Պարզվել է, որ Ժորա Սարգսյանը մենակ չի գործել, այլ Երեւանի 25-ամյա բնակիչ Արթուր Հարությունյանի հետ, որը նույնպես բերման է ենթարկվել:

Ժորա Սարգսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Արթուր Հարությունյանը՝ կալանավորվել: