Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ:

Միքայելյան վիրաբուժության կենտրոն է դիմել 26-ամյա մի երիտասարդ եւ հայտնել, որ բակում ընկել  եւ վնասվածքներ է ստացել: Պարզվել է, որ շենքի բակում հավաքույթ է տեղի ունեցել, որի ժամանակ վիճաբանություն է ծագել: Պարզվել է, որ Երեւանի 38-ամյա բնակիչ Սուրեն Ավագյանն է վիճաբանել 26-ամյա երիտասարդի հետ, որի ժամանակ էլ խոհանոցային դանակով հարվածել է տուժողին:

Հարուցվել է քրեական գործ: