Հայաստանի պաշտպանության նախարարության մատակարարները գյուղացիների հաշվին գերշահույթ են ստանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Վարդենիսի բնակիչները փակել են Վարդենիս-Երեւան մայրուղին եւ պնդել, որ ՊՆ մատակարարները գերշահույթներ են ստանում՝ իրենցից կարտոֆիլը գնելով 40-45 դրամով:
«Իրոք, ՊՆ-ին կարտոֆիլը հանձնվում է 80-104 դրամով, կարծում եմ, որ այստեղ լուրջ խնդիր կա: ԱԺ-ն պետք է խորհրդակցությունների շարք սկսի ՊՆ-ի հետ, որովհետեւ գյուղացիները հերթական անգամ կանգնած են սնանկացման եզրին»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 14-ին վարդենիսցիները փակել էին Վարդենիս-Երեւան մայրուղին: Նրանք բողոքում էին, որ կարտոֆիլի գինը շուկայում ձեւավորվում է պաշտպանության նախարարության կողմից արվող գնումների տիրույթում, որի հետեւանքով իրենք տուժում են:











