4-ամյա բազմալեզու աղջնակը նվաճել է համացանցը։ Բելլա Դեւյատկինան ասում է, որ խոսում է 7 լեզվով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, չինարեն եւ արաբերեն։
Նա մասնակցել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Զարմանալի մարդիկ» ծրագրին։

YouTube–ում նրա ելույթը հրապարակվել է հոկտեմբերի 16-ին եւ այս պահին ավելի քան 140 հազար դիտում է ապահովել։