Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երեւան մտնող ճանապարհներին:

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 59 տրանսպորտային միջոց, որից 36-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 23-ն՝ առանց համապատասխան փաստաթղթերի եւ այլ խախտումների համար:

Մարզերում նույնպես ուժեղացված ծառայություն է իրականացվում: Նույն ժամանակահտվածում մարզերում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 57 տրանսպորտային միջոց, որից 51-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում:

Ուժեղացված ծառայությունը շարունակվում է Հանրապետության ամբողջ տարածքում:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: