Կառավարության ծրագրում նախատեսված է բյուջետային ավիաընկերություններ ներգրավել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում։ Այս մասին լրագրողներին ասել է Քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը հոկտեմբերի 18-ին Կառավարության արտահերթ նիստից հետո, որի ժամանակ քննարկվում էր նոր Կառավարության գործունեության ծրագիրը։

Անհրաժեշտ է նաեւ պարզեցնել Հայաստանում աշխատող ավիաընկերություններին թույլատվությունների տրամադրումը, հավելել է նա։

«Դա կաբարձրացնի ավիաընկերությունների միջեւ մրցակցությունը, իսկ մրցակցության շնորհիվ կնվազեն նաեւ տոմսերի գները»,- հայտնել է նա։