Ֆիլիպիններում ոստիկանությունը դաժանաբար ցրել է ԱՄՆ դեսպանատան շենքի առաջ կազմակերպված հանրահավաքը։ Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ոստիկանական ֆուրգոնը մխրճվել է ցուցարարների բազմության մեջ, փորձելով ցրել նրանց։
Reuters-ի փոխանցմամբ 29 մարդ է ձերբակալվել, եւս 10-ը հիվանդանոց է տեղափոխվել՝ ֆուրգոնի տակ ընկնելու հետեւանքով։ Ցուցարարները պահանջում էին ամերիկացի զինվորականներին դուրս բերել Մանդանաո կղզուց։ «Ոստիկանության գործողությունները բոլորովին արդարացված չեն։ Նույնիսկ մեր նախագահն է կողմ անկախ արտաքին քաղաքանությանը, իսկ ոստիկանները ասես ԱՄՆ շները լինեն»,- լրագրողներին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)












