Արտաքին կոնյուկտուրան խանգարում է Հայաստանի բարձր տնտեսական աճին: Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովում նոր Կառավարության ծրագիրը ներկայացնելիս այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հարկավոր է վերաիմաստավորել տնտեսական աճի մասին պատկերացումները, հետեւել տնտեսական մրցակցությանը: «Կառավարության առջեւ պահանջ է դրված՝ տնտեսական վիճակի հստակ ախտորոշում կատարել, ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր առաջարկել»,- ասել է Կարապետյանը:

Խնդիրներին լուծումներ փնտրելու համար Կառավարությունը Ռազմավարական հետազոտությունների կենտրոն կձեւավորի, որում կներգրավվեն նաեւ մասնագետներ սփյուռքից: