Հայաստանի նոր Կառավարությունը չի կործանելու խոշոր բիզնեսը, այլ կարգավորելու է այն: Հոկտեմբերի 20-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ հարկավոր է միայն խոշոր ընկերությունների աշխատանքը հավուր պատշաճի կարգավորել եւ հետեւել, որպեսզի նրանք չչարաշահեն գերիշխող դիրքը:

«Իսկ եթե ընկերությունը խոշոր է, դրանում ոչ մի վատ բան չկա»,- հավելեց նախարարը: