Ավելի բարձր աշխատավարձ ստացողներից պետք է ավելի մեծ հարկեր գանձեն։ Այս մասին հոկտեմբերի 20-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ հենց նման մոտեցում է արտահայտված Հարկային նոր օրենսգրքում։ Ամենացածր հարկերը գանձվում են նրանցից, ովքեր ամսական 150 հազար դրամ են ստանում։ Իսկ նրանք, ովքեր ավելի շատ են ստանում, ավելի շատ են հարկվում։ «Դա հարված չէ միջին խավի համար։ Դա սոցիալական արդարության սկզբունքն է։ Իսկ միջին խավը պետք է այլ կերպ ձեւավորել՝ տնտեսական նախաձեռնություններով»,– ասել է նախարարը։











