Ոստիկանությունում հոկտեմբերի 11-ի գիշերը ժամը 5,30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ ոստիկանության աշխատակիցը տուն վերադառնալիս հանցագործություն է բացահայտել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում ոստիկան Աբել Վարդանյանը հետապնդել եւ բռնել է գողության մեջ կասկածվող մի տղայի: Ոստիկանը մոտեցել է իրեն կասկածելի թվացած ավտոմեքենային, որի երիտասարդ վարորդը դիմել է փախուստի: Ոստիկաններին հաջողվել է բռնեկլ նրան եւ բերման ենթարկել ոստիկանություն:

Երիտասարդը ոստիկանությունում պատմել է, որ ինքն ընկերոջ հետ պտուտակահանով կոտրում էին մեքենաների դռներն ու գողություն կատարում:

Պարզվել է, որ վերջին մեկ ամսում մոտ 20 նման գողություն են կատարել:

Առավել մանրամասնը՝ տեսանյութւում: