Երեւանում 16-րդ թամասի 15-րդ շենքում հոկտեմբերի 5-ի երեկոյան դանակահարություն է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Արմենիա» ԲԿ տեղափոխված երիտասարդը ի վիճակի չէր հաղորդում տալու:

Ոստիկանները պարզել են, որ 26-ամյա երիտասարդն դանակի հարվածներ է ստացել ոտքին եւ ուսին: Նախնական տվյալներով, դանակահարությունը կատարվել է շենքի շքամուտքում: Արյան հետքեր կային նաեւ վերելակում:

Ոստիկանները հայտնաբերել եւ բաժին են տեղափոխել այն մեքենան, որով տուժողը տեղափոխվել էր հիվանդանոց:

Իրավապահներին հաջողվել է պարզել, որ տուժողին դանակահարել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի գնակիչ 32-ամյա Գեղամ Բ.-ն, որին հայտնաբերել են իր տանը եւ բերկան ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Իսկ դանակահարության պատճառը եղել է երթեւեկության հետ կապված խնդրի լուրջ սկսված վեճը: Ուշ միացված թարթիչին եւ ձայնային ազդանշաններին հաջորդել է վեճը, ապա դանակահարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: