Գյումրի Ալեք Մանուկյան եւ 26 Կոմիսարների փողոցների խաչմերուկում օրեր առաջ երեք մեքենաներ բախվել էին իրար: Հավաքվածների եւ վարորդների միջեւ վեճ էր ծագել, հայհոյել էին իրար, քարեր նետել միմյանց ուղղությամբ:

Իրավապահները կանխել են անկարգությունն ու հետագա զարգացումները: Բերման ենթարկվեցին երեք անձինք, եւս երեքն ավելի ուշ են ներկայացել:

Ոստիկանները նաեւ մի ատրճանակ են հայտնաբերել:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: