Microsoft ընկերությունը ներկայացրել է հերթական տեխնոլոգիական նորույթներն ու ծրագրային թարմացումները։ Բացի ամենայնից ներկայացրել են նաեւ Windows 10 Creators Update-ը՝ համալրված ու վիրտուալ իրականության մեջ 3D օբյեկտների աջակցությամբ, գովազդել են գործընկեր ընկերություններից VR- եւ AR հատուկ սաղավարտների թողարկումը, ներկայացրել iMac–ի նման Surface Studio համակարգիչն ու Surface Book i7 նոութբուքը։
Windows -ի օպերացիոն համակարգում ներկառուցված է Paint 3D գրաֆիկական խմբագիր ծավալուն օբյեկտների հետ աշխատանքի համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Microsoft-ը ներկայացրել է Surface շարքի առաջին մոնոբլոկը, այն կոչվում է Surface Studio։ Արտաքուստ մոնոբլոկը հիշեցնում է Apple–ի iMac–ը, այն աշխատում է Windows 10–ով։ Նորույթը սարքավորված է 28 դյույմանոց սենսորային էկրանով, որի թողունակությունը 4500×3000 է , 13․5 մլն պիկսել։ Սարքի էկրանը կարելի է իջեցնել ու դրա վրա նկարել՝ այսպիսով աշխատանքային սեղանը վերածելով ստուդիայի։ Հետո կարելի է այն նորից բարձրացնել ու շարունակել տեքստ մուտքագրել։
Ընկերությունը ներկայացրել է նաեւ Surface Book i7 թարմացված նոութբուք տրանսֆորմերը։ Այն իրենից ներկայացնում է պլանշետ՝ միացվող ստեղնաշարով, որն արտաքուստ ոչնչով չի տարբերվում նախորդ սերնդից։ Հիմնական բնութագրերից են հզոր վիդեոքարտը, 13․3 դյույմանով էկրանը, Intel Skylake i7 պրոցեսորը։
Նոութբուքն արժե 2399 դոլար։ Վաճառքը ծրագրում են սկսել նոյեմբերին, իսկ այսօրվանից այն հնարավոր է նախապես պատվիրել։











