YouTube-ում AA Nordschleife Media ալիքը հրապարակել է Նյուրբուրգրինգի «Հյուսիսային հանգույցում» ավտովթարների ավանդական շարքը: 12 րոպե տեւողությամբ հոլովակում միավորված են 2016-ի միայն այն ավտովթարները, որոնցում ոչ ոք չի տուժել, հայտնում է Motor-ը:

Այս տարի ավտոդրոմի ղեկավարությունը հանել էր Նյուրբուրգրինգում արագության սահմանափակումը, որը սահմանվել էր 2015-ին VLN սերիայի արշավների ժամանակ վթարի պատճառով: Այն ժամանակ զոհվել էր 1 հանդիսատես, մի քանիսն էլ վիրավորվել էին: