ԱՄՆ Վանկուվեր քաղաքի 16-ամյա բնակիչը խցանվել է դդմի մեջ: Զավեշտալի միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Հելոուինից առաջ Ռեյչել Ռալֆզը ընտանիքի հետ սեղանի շուրջ դդմից ավանդական լուսատուներ էր կտրում: Աղջիկը կատակով գլուխը մտցրել էր փորված դդմի մեջ եւ խցանվել: Պոչ կապած մազերը թույլ չէին տալիս հանել գլուխը տոնականն դդմի միջից:
Հայրը որոշել էր հրշեջներ կանչել, ինչն առաջ էր բերել դդումը գլխին կանգնած աղջկա վրդովմունքը: 5 րոպե անց աղջկա մայրն ինքնուրույն քանդել էր նրա մազերն ու ազատել աղջկան:











