Քալիֆորնիայի բնակիչը դստեր համար կայծակող ամպի տեսքով Հելոուինի կոստյում է պատրաստել: Ամպ ստանալու համար հնարագետ հայրիկը բամբակ է օգտագործել, որի մեջ 98 լուսադիոդ է տեղադրել: Անջատիչի միջոցով հնարվոր է միացնել «անձրեւ», որի ջուրը կաթում է ուսապարկի մեջ դրված շշից:

Ամեն դեպքում հայրը խոստովանել է, որ կոստյումը շատ ծանր է ստացվել 3 տարեկան դստեր համար, ուստի այս տարի նա Հելոուինին էլզայի կոստյումով կլինի: