Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն թույլ բանակցող է, հետեւաբար նաեւ՝ թույլ նախագահ։
Այս մասին նա ասել է «Մարդիկ․ Hard Talk. LIVE» թոք շոուի ժամանակ՝ «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում։
Սավչենկոյի կարծիքով Պորոշենկոն ձգտում է մնալ իշխանության ղեկին, բայց միաժամանակ կատարել եվրոպական գործընկերների պահանջները։
Պատգամավորը նաեւ նշել է, որ Պորոշենկոն չունի այն գլխավոր հատկանիշը, որը նրան թույլ կտար շատ հարցերի շուրջ ուժեղ բանակցողի դերում հանդես գալ։
«Նա թույլ բանակցող է, դրա համար էլ թույլ նախագահ եւ որպես հետեւանք՝ թույլ Ուկրաինա»,- ասել է Սավչենկոն։











