Հասարակության դիրքորոշումը Արցախի խնդրի լուծման շուրջ մեկն է․ Արցախը պետք է ապահովված լինի անվտանգ ապագայով ու ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա և զինվորների, և նախագահի համոզմունքն է, և բոլոր խմբակցությունների համոզմունքն է: Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը մի խումբ պատգամավորների հետ այցելել էր Արցախ։

Որպես մտահոգիչ խնդիր Շարմազանովը շեշտեց Թալիշի վերաբնակեցումը, ինչը քննարկման առարկա է եղել այս այցի ընթացքում, ու որոշվել է, որ հարկ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, առաջին քայլն էլ Թալիշի դպրոցի ու մանկապարտեզի վերականգնման համար ֆոնդ բացելն է:

«Հակառակ դեպքում սահմանամերձ շրջանները ադրբեջանցիների կրակահերթի տակ են, եթե նայենք այսպես, ապա մենք մեր տարածքի մեկ/երրորդը, հնարավոր է, չբնակեցնենք: Եթե մենք ուզում ենք ապրել ազատ ու անկախ հայրենիքում, մենք պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինենք պատերազմի, սա չի նշանակում, որ վաղը պատերազմ է սկսվելու, սակայն Ադրբեջանի ցանկությունն էլ այն է, որ նմանատիպ դիվերսիոն գորոծողություններով ու ավանատյուրաներով այնպես անի, որ մեր ու Ղարաբաղի սահմանամերձ շրջանների բնակչությունը քիչանա, նրանց նպատակը չի իրականանալու, մենք շատանալու ենք»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ նոյեմբերի 4-ին ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության հարցրեով հանձնաժողովն է մեկնելու Արցախ, որ ավելի մանրամասն կանդրադառնա ռազմական խնդիրներին: Իսկ այս պահին սստակ ծրագիր կա, նախագահ Սահակյանի կողմից հանձնարարականներ են տրվել, բոլոր պատգամավորները ներգրավված են Թալիշը վերաբանակեցնելու գործում: ըստ նրա՝ յուրաքանչյուրը պիտի իր կողմից քայլ կատարի այս խնդրի լուծման համար, օրինակ ամռանը ընտանքիներով հանգստանան Արցախում։