2017 թվականի բյուջեով պաշտպանության նախարարության բյուջեի մեծ ավելացում չի նախատեսվում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Քանի որ պաշտպանության նախարարության բյուջեն հասկանալի պատճառներով փակ է եւ գաղտնի, կարող եմ ընդհանուր քաղաքականության առումով ասել՝ բյուջեի մեծ ավելացում չի նախատեսվում: Այն ինչ նախատեսվում է բնականոն աճի շրջանակներում է, բայց մենք ունենք ներքին լուրջ վերաբաշխումներ խնայողությունների հաշվին մարտական պատրաստվածության եւ սպառազինության վրա գումարների ավելացման առումով։ Այս քաղաքականությունը պահվելու է»,-ասել է Վիգին Սարգսյանը։