2017-ի պետական բյուջեից ցանկանում են ոստիկանության համար 36,4 մլրդ դրամ (մոտ 77 մլն դոլար) ծախսել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին հայտարարել է ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումներին:
Այդ գումարից աշխատավարձի եւ պարգեւավճարի համար կհատկացվի 31,7 մլրդ դրամ կամ փաստացի այնքան, որքան 2016-ին էր հատկացվել:











