Չինաստանի Նանյաչանի կենդանաբանական այգում տղամարդն ընկել է պանդայի վանդակը: Երիտասարդը որոշել էր տպավորություն գործել աղջկա վրա եւ մագլցել ցանկապատի վրայով, հայտնում է «Վեստի»-ն:
Սակայն 120 կգ քաշով Մեյ Լինգ անունով պանդային տղամարդը դուր չէր եկել, եւ կենդանին կծել էր նրա ոտքը: 5 րոպե պայքարելուց հետո տղամարդն ազատվել էր կենդանու ճիրաններից եւ փախել:











