Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 1-ին, մեկնարկեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործով առաջին նիստը:

Արարատ Խանդոյանին դատարանում դիմավորեցին ծափահարություններով:

Արարատ Խանդոյանը դատարնում նշեց, որ իրեն հետապնդում են քաղաքական հայացքների համար եւ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում:

Քրեական գործով մյուս մեղադրյալ Արման Առաքելյանը նշեց, որ հրաժարվում է հանրային պաշտպան Սյուզան Խչոյանի պաշտպանությունից:

«Իմ քաղաքական հայացքների համար շինծու քրեական գործով մեղադրյալ եմ ճանաչվել: Շատ վատ վիճակում է առողջական վիճակս գտնվում»:

Արման Առաքելյանը հրաժարվել է հանրային պաշտպան Սյուզան Խչոյանից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը եւ Արման Առաքելյանը հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Արարատ Խանդոյանին եւ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկուսն էլ կալանքի տակ են: