Երեւանում բացվել է հատուկ կարիքներով, հաշմանդամություն ունեցող երեխաների եւ մեծահասակների ձեռագործ աշխատանքների ցուցահանդ-վաճառք: Ցուցահանդեսի նպատակն է օգնել սահմանափակ կարողություններ ունեցող անձնաց: Ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչներից Մարիամ Բադիրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսից ստացված գումարը տրամադրվելու է հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց աշխատանքները ներկայացված են ցուցահանդես-վաճառքին:

«Ներկայացված են հաշմանդամություն ունեցող անձանց ձեռագործ աշխատանքները՝ սառնարանի մագնիսներ, զարդեր, կավե քանդակներ, հուշանվերներ, զարդեր, հագուստ եւ այլն: Համագործակցում ենք մի շարք ընկերությունների հետ, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Ցուցահանդես վաճառքի նպատակն է օգնել խոցելի խավին, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, որոնք դրա կարիքն ունեն»,-ասաց նա:

Հատուկ կարիքներով, հաշմանդամություն ունեցող երեխաների ու մեծահասակների խնդիրներով զբաղվող «Մայրի» ՀԿ նախագահ Զարուհի Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են իրենց ՀԿ-ի փայտի եւ կարի արհեստանոցներում աշխատող, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքները: Նրա խոսքով՝ իրենց փայտե արհեստանոցում աշխատում է 20 տարեկանից բարձր 6 երիտասարդ՝ օրական 4 ժամ. «Արհեստանոց ունենք սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար, որոնք օրական 4 ժամ աշխատում են այնտեղ, նաեւ ունենք կարի արհեստանոց: Երեխաների հետ զարգացնող թերապիաներ ենք անցկացնում: Փայտե արհեստանոցում աշխատում են  6 հոգի, որոնք 20 անց երիտասարդներ են: Այսօր այս ցուցահանդեսին ներկայացրել ենք փորագրություններ եւ այլ աշխատանքներ»:

Լուսանակրները՝ Արսեն Սարգսյանի