YouTube-ում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված է, թե ինչպես է ուղղաթիռն ընկնում Սոչիի տներից մեկի վրա: Այս մասին գրում է Gazeta-ն:

Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է AS-350 ուղղաթիռը թռչում Սեւ ծովի ափի երկայնքով, այնուհետեւ օդաչուն կտրուկ կորցնում է կառավարումը, ուղղաթիռը թեքվում է եւ ընկնում:

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Պատահարի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, հինգ վիրավոր կա: