Երեկվա ձյունից հետո ավտոդողերի գները Հյաաստանում բարձրացան 15-ից 50 հազար դրամ: Այդ մասին նոյեմբերի 2-ին ԱԺ-ում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսանը՝ 2017 թ. բյուջեի նախագծի լսումների ժամանակ:
«Երեկ ձյուն էր եկել, եւ բոլոր մեքենայատերերը դողերի խնդիր ունեին: Պարզվեց, որ Հայաստանում մեկ օրվա մեջ «պակրիշկաների» գինը աճեց 15 հազարից 50 հազար»,- ասաց Սարգսյանը:
«Քաղաքացին անպաշտպան է: Երբ մասսայական անհրաժեշտություն է առաջանում, որեւէ մեկը չի կարողանում կանխել գնաճը: Ես դեռ չեմ տեսնում մեխանիզմներ, որոնցով քաղաքացուն կարող ենք պաշտպանել նման ոտնձգություններից, - ասաց նա:
Ի պատասխան՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ Հայաստանում գները կարգավորում է ոչ թե պետությունը, այլ՝ շուկան:
«Եթե ինչ-որ մեկը մեկ օրվա ընթացքում մի քայլ է անում, հաջորդ օրը ամբողջը ընկնում է իր տեղը», - ասաց նախարարը:











