Քաղաքացիները պետք է հույսեր ունենան, որ լավ է լինելու:Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում ասել է ֆինասների նախարար Վարդան Արամյանը:
«Մեր թիմը ազնիվ է լինելու քաղաքացու հետ, մենք ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի իրավիճակը փոխենք ապագա տարիների համար»,-ասել է Վարդան Արամյանը:
ՀՀԿ-ական Վարդան Արամյանից հետաքրքվեցինք մի քանի ամիս անց ի՞նչ ցուցանիշների հաշվին են փորձելու քաղաքացու քվեն կորզել, հույսերի երաշխիքո՞վ են փորձելու արժանանալ վստահության քվեին:
«Մենք քաղաքացուց ձայն չենք կորզում, այլ վստահության քվեն, եւ երկորդը կարծում եմ՝ պետք է անենք այն, ինչ պետք է անենք, մեր առջեւ դրված խնդիրը մաքսիմալ պետք է փորձենք լուծել: Ընդհանրապես հույսը վատ բան չէ, հուսալքված մարդին անարադյունավետ են: Հույսը առանց գործողությունների եւս պրոբլեմ է, դրա համար մենք անելու ենք գործողություններ, իսկ հույսը կարծում եմ՝ կարթնանա հասարակության մեջ»,-ասել է նախարարը:











