Չինացի զինվորականները Չժուհայ քաղաքում միջազգաին ցուցահանդեսին ներկայացրել են Caihong 5 նոր մարտական դրոնը, հայտնում է droneflyers-ը:
Նորարարությունը ամենախոշոր անօդաչու սարքն է, որը մշակել են Չինաստանում: Այն կարող է օդում ավելի քան 40 ժամ մնալ, իսկ որոշ մոդիֆիկացիաներով՝ ընդհուպ մինչեւ 130 ժամ: Անօդաչուի ազդեցության շառավիղը 6.5 հազար կմ է, իսկ մարտական ծանրաբեռնվածությունը՝ ավելի քան 900 կգ: Այսինքն՝ Caihong 5-ը կարող է երկիր-երկինք դասի 24 հրթիռ բարձրացնել օդ:
Այն կարող է մրցակցել ամերիկյան արտադրության անօդաչու սարքերի հետ Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում ապստամբների դեմ պայքարով հետաքրքրվող գնորդների համար, որոնց կարող է գրավել մատչելի գինը:











