Կառավարության շենքի մոտ այսօր՝ նոյեմբերի 3-ին, մի խումբ մայրեր բողոքի ակցիա են անում ընդդեմ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշումների։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց երեխաներին։
Նրանց խոսքով՝ ԴԱՀԿ-ն անգործություն է ցուցաբերում՝ չկատարելով հայաստանյան տարբեր դատարանների վճիռները, որոնց համաձայն իրենց երեխաները պետք է ապրեն մայրերի, այլ ոչ թե հայրերի հետ։ Մայրերը համոզված են, որ ԴԱՀԿ-ի նման անգործությունը կանանց նկատմամբ խտրականության հետևանք է։
Լիլիթ Հարությունյանը, որն իր երեխային չի տեսել ծնված օրվանից, NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ ԴԱՀԿ-ից պահանջում է կատարել իր պարտականությունները եւ թույլ տալ իրեն տեսակցել երեխայի հետ։
«Երեխաս հինգ ամսական է եւ հոր մոտից ինչ-որ երրորդ անձի են տվել եւ այժմ հայրն իբր չգիտի՝ որտեղ է նա։ Ես պահանջում եմ ինձ վերադարձնել երեխայիս, նրան հայրը նորածին ժամանակ հիվաննդանոցից տարել է եւ դատարանը հօգուտ նրա է վճռի կայացրել»,-ասել է նա։











